Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Քարոզարշավը վերածվում է պաշտոնական լծակների բացահայտ շահարկման

Քարոզարշավը վերածվում է պաշտոնական լծակների բացահայտ շահարկման
25.03.2025 | 18:54

Նիկոլենք իրոք խուճապի մեջ են, և դրա հերթական վկայությունն ԱԺ հայտարարությունների ժամին էր, երբ ՔՊ-ական Ալեքսանյան Վահագը, Ղազարյան Ալխասը, Ստեփանյան Լիլիթը, Մինասյան Լիլիթը, Պալյան Էմման, վերջում էլ Կոնջորյան Հայկոն կպան թեմային ու սկսեցին ՍարիԳին գովերգել հենց ԱԺ ամբիոնից։ Սա նշանակում է՝ նրանք գիտակցում են, որ ամեն ինչ իրենց ձեռքից դուրս է գալիս, քարոզարշավն ամբողջությամբ ձախողել են ու հիմա, վարչական իրավախախտման գնալով, ԱԺ ամբիոնից քարոզչություն են իրականացնում։

Ոչ ոք չի ասում, թե պատգամավորը քարոզ չպետք է անի, բայց ԱԺ ամբիոնից քարոզ անելը վարչական իրավախախտման ակնհայտ օրինակ է։ Իսկ հիմա այս ապիկարները փորձում են անբռնազբոս հայտարարություններով սեփական թիմի «փիարը» անել։

Համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.8 հոդվածի 2-րդ մասի, սա կարող է հանգեցնել մինիմումը 400 հազար դրամ (մինչև 800 հազար) վարչական տուգանքի։ Պատրաստվեք։

Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունը գիտակցում է իր անկումը և արդեն անհույս քայլերի է դիմում՝ նույնիսկ խախտելով օրենքը։ Երբ քարոզարշավը վերածվում է պաշտոնական լծակների բացահայտ շահարկման, դա միայն մեկ բան կարող է նշանակել՝ քաղաքական դաշտում դիրքերը կորցնելու վախն ու վերահսկողությունը պահելու վերջին ջանքերը։ Բայց որքան էլ փորձեն վարչական ռեսուրսը գործի դնել, ընտրողների կամքը չի կարող կեղծիքով փոխարինվել։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2604

Մեկնաբանություններ